Պաշտոնական

ԼՂՀ նախագահը վարչապետի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ նախագահը վարչապետի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 13, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից,քննարկման թեման ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցն էր։

Խորհրդարանի նախագահը հաղորդել է, որ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում ստացվել է հանրապետության նախագահի առաջարկությունը ԼՂՀ վարչապետի պաշտոնում նշանակելու համար Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։ «Պետության ղեկավարի պաշտոնական նամակը ստանալու հաջորդ օրը խորհրդարանում տեղի է ունեցել պատգամավորական խումբ-խմբակցությունների հանդիպումը վարչապետի թեկնածուի հետ, որի ընթացքում քննարկվել է առաջիկայում ձևավորման ենթակա նոր կառավարության կառուցվածքի ու գործունեության վերաբերյալ նրա տեսլականը»,-հայտարարել է Աշոտ Ղուլյանը։

Խորհրդարանի նախագահն ի լրումն հաղորդել է նաև, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ` թվով 15 հոգի, ԼՂՀ նախագահի առաջարկության կապակցությամբ հանդես են եկել համապատասխան օրակարգային հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ։

ԼՂ ԱԺ նախագահը հայտարարել է, որ, ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով, սեպտեմբերի 13-ին ստորագրել է որոշում` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2012թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնության հեղինակների առաջարկած օրակարգով։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ներխորհրդարանական կյանքին առնչվող մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում