Զաքար Խաչատրյանի նորաբաց ցուցահանդեսը նվիրվեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զաքար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գնահատում արեց, որ Արտաշես Հովսեփյան եւ Զաքար Խաչատրյան անունները հզոր երեւույթներ են հայ մշակույթի պատմության մեջ:Նրա խոսքով` թեեւ ուշացումով, բայց ճիշտ պահին է սպասված ցուցահանդեսն իր դռները բացում այցելուների առջեւ:

«Պատկերասրահի տարբեր սրահներում կարելի է հանդիպել մեծ վարպետի ստեղծագործություններին, ես երախտապարտ եմ նման ուսուցիչ ունենալու համար», -ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նշեց, որ Հայաստանում նման նկարիչ ունենալը մեծ ուրախություն է:«Կեցցե այն նկարիչը, ով ավանդույթներ է պահպանում եւ չի ընկնում մոդայի հետեւից»,- ասաց Աղամյանը:

«Շատ հուզված եմ, հատկապես այն բանի համար, որ, որպես շնորհակալություն, իմ ցուցահանդեսը նվիրվել է համալսարանի 90-ամյակին»,-ասաց Հայաստանի եւ Ռուսաստանի վաստակավոր նկարիչԶաքար Խաչատրյանը:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում: 30-ականներին վերջին նա ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: 1951 թվականին ընդունվել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտ:1970-ականններից սկած, իսկ 1981-1992 թվականներին արդեն որպես ամբիոնի վարիչ դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչական բաժնում:

Հայերեն

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը