Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը հաղթեց հունգարացի Զոլթան Ալմաշին

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը հաղթեց հունգարացի Զոլթան Ալմաշին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին` 11-րդ վճռական փուլում, հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հաղթեց հունգարացի Զոլթան Ալմաշին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,Հայաստան-Հունգարիա մրցամարտի հաշիվն այս պահի դրությամբ 2:1 է` հօգուտ Հայաստանի հավաքականի։Հուդիթ Պոլգար -Վլադիմիր Հակոբյան մրցամարտում դիրքերը հավասար են:

Գաբրիել Սարգսյան- Ֆերենց Բերկեշ պարտիան ավարտվել էր ոչ ոքի: Առաջին խաղատախտակի վրա միավորը կիսել էին նաեւ առաջատարները` Պետեր Լեկոն եւ Լեւոն Արոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում