Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 1600 կրակոց է արձակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ սադրիչ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Կարդացեք հոդվածը` Русский