ԱՄՆ Հայ իրավաբանների միությունն Օբամային կոչ է արել հետեւել խղճին եւ արդարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միությունը նամակ է հղել երկրի նախագահ Բարաք Օբամային` ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնելու եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը, նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի նախագահ Օբամա. ողջունում ենք Ձեզ Հայ իրավաբանների միության անունից: Հայ իրավաբանների միության գործադիր խորհուրդը կիսում է ձեր խոր մտահոգությունը եւ վրդովմունքը` կապված Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից Սաֆարովին ապօրինի ներում շնորհելու որոշման հետ: Ադրբեջանի իշխանությունների` Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ ձեր հիասթափության եւ մտահոգության հայտնումը` հուսալի եւ ողջունելի լուր է մեզ համար, եւ մենք հույս ունենք, որ ձեր կողմից ավելին կասվի եւ կարվի: Մենք խնդրում ենք, որպեսզի դուք հետեւեք ձեր խղճին եւ արդարությանը: Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի որոշումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հասնելու, լարվածությունը նվազեցնելու եւ հաշտեցման խթանմանն ուղղված Ձեր եւ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը: Եվ քանի որ դուք հիշեցնում եք աշխարհին, որ ԱՄՆ-ն ազատության եւ ժողովրդավարության երկիր է, մենք ձեզ խնդրում ենք ժամանակ գտնել անդրադառնալու այն հարցին, թե ինչպե՞ս կարող են նման որոշումներ կայացվել: Մենք կոչ ենք անում ձեզ, թույլ տալ աշխարհին` տեսնելու ձեր մեջ այն խիզախ առաջնորդին, ում համար արդարությունը վեր է ամեն ինչից»:

Ad8be5anci wճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը