Տնտեսություն

Հայաստանում գնանկում է արձանագրվել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում գնանկում է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում ընթացիկ տարվա օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀազգային վիճակագրականծառայության գներիվիճակագրությանեւմիջազգայինհամադրումներիբաժնիպետԳուրգեն Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշվածժամանակահատվածում նվազել են 0.8 տոկոսով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1 տոկոս գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9 տոկոս գնանկում` հիմնականում պայմանավորված բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, ձվի, կենդանական եւ բուսական յուղերի գների 9.2-1.8 տոկոս նվազմամբ: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից իննում գրանցվել է 9.2-0.1 տոկոս գնանկում, իսկ 4-ում` 0.1-1.3 տոկոս գնաճ:

Մարտիրոսյանի խոսքով` բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում ընթացիկ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 12.7, իսկ 2012թ. հուլիսի համեմատ` 9.2 տոկոս գնանկում: Հանրապետության բոլոր դիտարկվածքաղաքներում 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 11.1-1.8 տոկոսով. գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 10.5 տոկոսով: Մրգի ապրանքախմբում 2012թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 11.6 տոկոս, իսկ 2012թ. հուլիսի համեմատ` 3.6 տոկոս գնանկում:

Ընթացիկ տարում գնաճ է արձանագրվել մսամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքների, եւ հատկապես` հացամթերքի շուկայում:Բարձր տեսակի ալյուրի արժեքը 2012-ի առաջին յոթ ամիսների ընթացքում աճել է 0.2-3.6 տոկոսով: Այս տարվա ութ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր տեսակի այլուրի գնաճը կազմել է 15.3 տոկոս, իսկ առաջին տեսակի ալյուրինը՝ 7.8 տոկոս: Հացի գինն այս տարվա ութ ամիսներին աճել է 5.7 տոկոսով:

Միջին անվանական աշխատավարձը հուլիսին կազմել է 124 071 դրամ, որը նախորդ տարվա հուլիսի համեմատ բարձր է 1.8 տոկոսով: Սպառողական զամբյուղը 2012-ի երկրորդ եռամսյակում կազմել է 50 071 դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 804 դրամի փոխարեն:

Տարածաշրջանի երկրների հետ համեմատություն անցկացնելով` բանախոսը նշեց, որ Հայաստանում հուլիսին արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում, տարածաշրջանի երկրներից գնանկում արձանագրվել է Ուկրաինայում, Վրաստանում Ադրբեջանում. մյուս երկրներում արձանագրվել է գնաճ: Յոթ ամիսների կտրվածքով ամենաբարձր գնաճը` 12 տոկոս, արձանագրվել է Բելառուսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում