Հասարակական

Ավստրալահայերը բողոքի ցույց կանցկացնեն Հունգարիայի հյուպատոսության առաջ

1 րոպեի ընթերցում

Ավստրալահայերը բողոքի ցույց կանցկացնեն Հունգարիայի հյուպատոսության առաջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական եւ ավստրալական հիմնական եկեղեցիները, քաղաքական եւ բարեգործական կազմակերպությունները սեպտեմբերի 14-ին Կանբերայում Հունգարիայի հյուպատոսության առաջ համատեղ բողոքի ցույց կանցկացնեն` ընդդեմ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից: Բողոքի ցույցով ավստրալահայ համայնքն իր վորդովմունքը կհայտնի եւ կդատապարտի Ադրբեջանի հետ Հունգարիայի գործարքը, ինչպես մարդասպանին ներում շնորհելն ու հերոսացնելը:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում մասնակցում էին անգլերենի դասընթացներին: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում