Հասարակական

Ռասիզմի դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանից պահանջել է հարգել արժեքները

2 րոպեի ընթերցում

Ռասիզմի դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանից պահանջել է հարգել արժեքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը զարհուրանք է հայտնել` ադրբեջանցիոճրագործսպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման առնչությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը մշտապես եղել է այն դիրքորոշմանը եւ համոզմունքին, որ ատելության հողի վրա իրագործված հանցագործությունները պետք է համարժեք պատիժ ստանան: «Նմանատիպ իրադարձությունները, ինչպիսին, օրինակ, Սաֆարովի դեպքն է` ամենալուրջ բնույթի ռասիստական խախտում իրագործած անձանց անպատժելիությունը, կանգնեցնում են ռիսկի առաջ: Սա կարող է խաթարել ռասիստական բռնության դեմ պայքարի հիմնական ձեւերը, որը, դժբախտաբար, շարունակում է անհանգստացնել շատ Եվրոպական երկրների»,-նշված է հայտարարությունում:

Հանձնաժողովը բազմիցս տեղի է տվել Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պարբերաբար արված բացասական մեկնաբանություններին: «Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել արժեքները հարգելու անհարժեշտության վրա»,-ասվում է հայտարարության մեջ եւ կոչ արվում Ադրբեջանին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Սաֆարովի գործի հետեւանքով ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում