Հասարակական

ԱՄՆ պետդեպում պահպանվում է մտահոգությունը Հունգարիայի եւ Ադրբեջանի գործարքի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպում պահպանվում է մտահոգությունը Հունգարիայի եւ Ադրբեջանի գործարքի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպաստում է տարածաշրջանային լարվածությանը, այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հիասթափված է Հունգարիայի կառավարության` Սաֆարովին արտահանձնելու որոշումով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենտրելը մամլո ասուլիսի ժամանակ: «ԱՄՆ-ը կշարունակի շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ լարվածության թուլացման ուղղությամբ»,-հայտարարել է Վենտրելը:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը, լրագրողը հարց է ուղղել` արդյոք կառույցը հնարավորություն է ունեցել Հունգարիայի կողմից Սաֆարովին արտանհանձնման մտահոգության առնչությամբ կապ հաստատել Հունգարիայի կամ Ադրբեջանի հետ կամ եղել է արդյոք որեւէ զրույց Պետքարտուղարության եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ, ինչին Վենտրելը պատասխանել է. «Մենք միանշանակ կապի մեջ ենք եղել երկու կողմերի իշխանություննների հետ` փորձելով պարզել իրավիճակը»:

Հարցին` արդյոք Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն այս հարցի շուրջ չեն ակտիվացնում խնդիրները, նա պատասխանել է, որ դեռեւս մեկնաբանություններ այս միջադեպից հետո չի լսել, եւ իրենք շատ մտահոգված են ու շարունակում են մտահոգվել:

Իսկ Հայաստանի հետ շփումները շարունակվում են: «Ոչ միայն դեսպանատան, այլ նաեւ այլ միջոցներով մենք մշտապես կապ ենք հաստատում Հայաստանի հետ»,-եզրափակել է Վենտրելը` պատասխանելով լրագրողի` խնդրի առնչությամբ Հայաստանի մտահոգությունները կիսելու հարցին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում