1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 9-րդ փուլում Հայաստան-Գերմանիա մրցամարտում գրոսմայստեր Վլադիիր Հակոբյանը հաղթել Է գրոսմայստեր Գեորգ Մեյերին` առաջ մղելով Հայաստանի թիմին եւ հաշիվը դարձնելով 1,5:0,5:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի Է խաղացել գրոսմայստեր Իգոր Խենկինի, իսկ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում են իրենց պարտիաները:
Կանանց մրցաշարում Հայաստանի եւ Իրանի թիմերի մրցամարտի հաշիվն առայժմ չի բացվել: