1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ-ում կայացած սակարկությունների ժամանակ հայկական դրամը շարունակել է վայրէջքը` նախորդ օրվա համեմատ դոլարի նկատմամբ էժանանալով 1,32 դրամով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱե-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել 3 մլն 500 հազար դոլարի առք եւ վաճառք` 412.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.45 դրամ:
ՀՀ առևտրային բանկերում սեպտեմբերի 6-ին դոլարը գնվել է նվազագույնը 409, առավելագույնը`412 դրամով: Վաճառքի գինը կազմել է 413-416 դրամ: Եվրոն գնվել է 515, վաճառվել`525 դրամով: Նախորդ օրվա համեմատ` եվրոն դրամի նկատմամբ արժեւորվել է 3 կետով:
Համաշխարհային շուկայում դոլարը փոքր-ինչ զիջել է իր դիրքերը եվրոյի նկատմամբ` 1դոլարը համարժեք է 1,258 եվրոյի: