«Այս պահին Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ չեն ընթանումե. Արմեն Մովսիսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով լրագրողների`Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գնի բարձրացման մասին խոսակցություններին, նշեց, որ Հայաստանին գազ մատակարարվում է նախկին գնով`180 դոլարով:

«Այս պահին գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ չեն ընթանումե,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած հայ-թուրքմենական 4-րդ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տեղեկացրեց Արմեն Մովսիսյանը:

Հայերեն