Հասարակական

Խուլերի հայկական սպորտային կոմիտեի մարզիկները Սոֆիայում մեդալներ են նվաճել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում հիանալի հանդեսեն եկել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզիկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպրոտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, հունահռոմեական ոճում հանդես եկող հինգ հայ մարզիկներից երեքն արժանացել են մրցանակների:

55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել երևանցի Սարգիս Սարգսյանը (մարզիչ՝ Կամո Կիրակոսյան): Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից (մարզիչ՝ Անդրանիկ Գրիգորյան) և 84 կգ քաշային կարգում հանդես եկող երևանցի Նարեկ Նիկողոսյանը (մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան):

Միջազգային նման խոշոր մրցասպարեզներում Հայաստանի խուլ մարզիկների ավանդաբար հաջող մրցելույթները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշտապես սերտ համագործակցության դրսևորումներից է:

Խուլերի շրջանւմ իրականացվող զանգվածային-առողջարարական միջոցառումների ուղղությամբ կատարվող աշխատանքները գտնվում են ոչ միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այլ նաև «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշտական հոգածության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում