Հասարակական

Հայ պատանիներն ամենաերջանիկն են, թուրք հասակակիցներն ամենատխուրը. ՄԱԿ-ի զեկույց

1 րոպեի ընթերցում

Հայ պատանիներն ամենաերջանիկն են, թուրք հասակակիցներն ամենատխուրը. ՄԱԿ-ի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պատանիներն աշխարհում ամենատխուրն են և ջղայինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 34 երկրների շրջանում անցկացրած հետազոտության հիման վրա զեկույց է հրապարակել:

Զեկույցում ամենաջղային պատանիներ ունեցող 34 պետությունների ցուցակը գլխավորում է Թուրքիան, որին հետևում են Հունաստանն ու Ռումինիան: Թուրքիան առաջատար է նաև ամենատխուր պատանիներ ունեցող երկրների շարքում, որտեղ այդ երկրին հաջորդում են Ուկրաինան և Լեհաստանը: Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի պատանիները` ի տարբերություն Թուրքիայի իրենց հասակակիցների, ամենաերջանիկն են: Ամենաերջանիկ պատանիներ ունեցող երեք երկրների թվում են նաեւ Մակեդոնիան եւ Իսրայելը:

Ուսումնասիրությունը կատարվել է 11-15 տարեկան պատանիների շրջանում: Հետազոտությունը տևել է չորս տարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում