1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական Nilesat հեռարձակողընկերությունը դադարեցրել է սիրիական երեք պետական հեռուստաալիքների`«Ալ Իխբարիա», «Ադ Դունիա» եւ «Սուրիա» հեռարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Արաբական երկրների լիգայի խորհրդաժողովի ժամանակ քննարկվել է Nilesat եւ Arabsat ընկերությունների կողմից սիրիական հեռուսաալիքների հեռարձակման դադարեցման հարցը:Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ Nilesat-ի նման որշումը ճիշտ չէ, եւ այն ուղղված է սիրիական ազգի եւ պետության շահերի դեմ:
Կահիրեում տեղի ունեցած ԱԵԼ-ի խորհրդաժողովի ժամանակ Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին կոչ էր արել Սիրիայի ղեկավարությանը հեռանալ իշխանությունից, նաեւ հայտարարել էր, որ Սիրիան դառնում է ահաբեկչական երկիր: Իր հերթին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր Մուրսիի հայտարարությունը` որակելով այն կոպիտ միջամտություն Սիրիայի ներքին գործերին: