Հասարակական

ԱՍԱԼԱ-ն հերքել է ադրբեջանցիների կողմից իրեն վերագրվող հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԱՍԱԼԱ-ն հերքել է ադրբեջանցիների կողմից իրեն վերագրվող հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ի (ԱՍԱԼԱ) անունից վերջին շրջանում հրապարակվող հայտարարություններն Ադրբեջանի սուտ քարոզչության հերթական դրսեւորումն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՍԱԼԱ-ն սեպտեմբերի 6-ին տարածած հայտարարությամբ ընդգծել է, որ Ադրբեջանը, Բուդապեշտում սեփական դեսպանատուն ուղարկելով նամակ ենթադրյալ ԱՍԱԼԱ-ի կողմից, նպատակ է հետապնդել ծածկել խայտառակ և ամոթալի գործարքը Հունգարիայի հետ:

«Հունգարիայի խաղաղասեր ժողովուրդը պետք է իմանա, որ ԱՍԱԼԱ-ի անունից հնչող նման սպառնալինքներն ադրբեջանական վարչակարգի կողմից հորինված հերթական կեղծիքն են և ուղղված են հայ-հունգարական պատմական բարեկամությունը խաթարելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ը մեղադրել է միջազգային հանրությանը և Հունգարիայի իշխանություններին ադրբեջանական վարչակարգին`ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ապաստարան տալու և «ազգային հերոս»-ի կոչում շնորհելուգործում խրախուսելու համար: Դատապարտելով արդարադատության միջազգային նորմերի ամոթալի ոտնահարումը` հաղորդագրության մեջ ասվում է. «Ալիևյան կլանի հանցավոր գործողությունն ավելի քան երբևէ ապացուցում է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում