Հասարակական

Կաթնամթերքի շուկայում շարունակվում են ստուգումները

5 րոպեի ընթերցում

Կաթնամթերքի շուկայում շարունակվում են ստուգումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությանՍննդի անվտանգության պետական ծառայությունըՀանրապետությունում կաթնամթերք արտադրող յոթ խոշոր տնտեսվարող սուբյեկտներում շարունակում է տեսչական ստուգումներ իրականացնել:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, ստուգումներն արդեն սկսվել են եւ կշարունակվեն 15 օր:«Կաթնամթերքի ընդհանուր շուկան ուսումնասիրելու ժամանակ որոշակի խախտումներ արձանագրելուց հետո պարզ է դարձել, որ անհրաժեշտություն կա կաթի եւ կաթնամթերքի շուկայում ընդհանուր տեսչական գործառույթ իրականացնել»,-ասաց նա:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հուլիսի 24-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքումստուգումներ է իրականացվել մսի վաճառք իրականացնող առևտրի կենտրոններում և կրպակներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, խանութներում, տաղավարներում:

Ամփոփելով արդյունքները պարզվել է` մսի ուսումնասիրության ընթացքում 47 մսի վաճառքի կետերից միայն երկուսում անհամապատասխանություններ չեն եղել, մնացած կետերում արձանագրվել են անհամապատասխանություններ, որոնցից 28-ում վաճառվող մսի համար բացակայել է անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը, իսկ 13-ում` միսն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված չի եղել: Ինը տնտեսավարողներում կատարվել է նմուշառում և ուղարկվել անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով` նմուշառման երկու դեպքերում հայտնաբերվել են շեղումներ, իսկ մյուս յոթում շեղումներ չեն եղել:

Երևան քաղաքում ՍԱՊԾ-ն իրականացրել է նաեւ շուկայահանված փաթեթավորված պաղպաղակի դիտարկում և չփաթեթավորված պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն:

Ուսումնասիրված 112 տնտեսավարող սուբյեկտներից պաղպաղակի նկատմամբ դիտարկում կատարվել է 78 տնտեսավարող սուբյեկտներում: Հայտնաբերվել է նաև փողոցային առևտրի միջոցով շարժական լիցքավորվող սառնարաններով չփաթեթավորված պաղպաղակի իրացման երեք դեպք: Պաղպաղակի դիտարկման ընթացքում ուսումնասիրված 78 խանութներից 17-ում թերություններ չեն հայտնաբերվել, իսկ մնացած 61-ում եղել են մակնշման անհամապատասխանություններ, մասնավորապես` «Էլիտ Շանթ» ՍՊԸ, «Թամար» ՍՊԸ, «Արմ սվիթ Շանթ» ՍՊԸ (Arm Sweet Շանթ), «Նեսթլե Ռոսիա» ՍՊԸ, «Երևան կաթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Ա.Ավետյան ԱՍԱ» ՍՊԸ, ինչպես նաև իրացման ցանցում առկա են եղել ներմուծվող պաղպաղակի ժամկետանց արտադրատեսակներ:

Հայաստանի կառավարությունը կաթի և կաթնամաթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում ուսումնասիրություններ է կատարել` սոդայի կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնի կաթ», «Աշտարակ-կաթ», «Մուլտի ագրո» և «Թամարա» ընկերությունների կաթի արտադրանքում:

Թթվասերի մեջ կաթի փոշու առկայություն հայտնաբերվել է երեք ընկերության արտադրանքում. սննդամթերքի անվտանգության օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործումը, սակայն այդ մասին պետք է արտադրանքի վրա համապատասխան մակնշում լինի: «Դուստր Մարիաննա» և «Անի-Թամարա» ընկերությունների արտադրանքում մակնշումը համապատասխանել է օրենքին: Կաթի փոշի հայտնաբերվել է նաև «Մուլտի ագրո»-ի թթվասերում, սակայն դրանում մակնշումը բացակայել է: «Արզնի կաթ» ընկերության թթվասերի բաղադրության մեջ հայտնաբերվել է բուսական յուղ, իսկ բուսական յուղի առկայությունն անթույլատրելի է, քանի որ արտադրանքը կենդանական ծագման է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում