Հասարակական

Երեւանի կենտրոնում մեկ օրում երկու ծեր մարդու են վրաերթի ենթարկել

1 րոպեի ընթերցում

Երեւանի կենտրոնում մեկ օրում երկու ծեր մարդու են վրաերթի ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցի, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում սեպտեմբերի 4-ին` ժամը 12.20-ի սահմաններում,վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին նաեւ, որ նույնօրը` ժամը 13.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում