Ավստրալահայերը հորդորել են երկրի իշխանություններին դատապարտել Ադրբեջանին եւ Հունգարիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը երկրի վարչապետ Ջուլի Գիլարդին նամակ է հղել, որում կոչ է արել Ավստրալիային` իր ձայնն ավելացնել Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնած եւ ներման արժանացած ոճրագործ Սաֆարովի վերաբերյալ միջազգային հանրության դատապարտմանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից: «Մենք դատապարտում ենք Հունգարիայի կառավարության կողմից արտահանձման գործընթացը եւ կոչ ենք անում այդ երկրի կառավարությանը` ներողություն խնդրել Հայաստանից եւ հայ ժողովրդից»,-նշել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը:

Բացի Ավստրալիայի վարչապետին ուղղված նամակից, հանձնախումբը նամակներ է հղել նաեւ Ավստրալիայի արտգործնախարար Բոբ Կարին, երկրում ՆԱՏՕ-ի դեսպան Բրենդան Նելսոնին, ինչպես նաեւ Ավստրալիայում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոյին: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարությանը, որը եւս մեկ անգամ ցույց տվեց իր դժկամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելուն ուղղված որոշման նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի եղբայրները եւ քույրերն արդեն բավականին տառապել են»,-ասել է Ղահրամանյանն` ավելացնելով, որ նման արարքները խախտում են դատական նորմերը:

«Ավստրալիան եղել է ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերը, եւ այն բարոյական պարտավորություն ունի հրապարակավ դիտողություններ անելու այս ցնցող միջադեպի առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը նաեւ հանդիպում է պահանջել Ավստրալիայում Հունգարիայի դեսպանի հետ` ավստրալահայ համայնքի խոր մտահոգությունը փոխանցելու նպատակով:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել

Իրանը հերքել է Թրամփի պնդումները, որ շուտով համաձայնագիր կկնքվի

Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանուկյանի տանը

ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2026

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իլոն Մասկը դառնում է աշխարհի առաջին տրիլիոնատերը՝ SpaceX-ի բաժնետոմսերի հրապարակային առաջարկի շնորհիվ