Հասարակական

«Մետրոպոլ»-ի մոտ ստորգետնյա անցուղում երթուղային միկրոավտոբուսից գազի արտահոսքը դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մաշտոցի պողոտայում «Մոտրոպոլ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկություն է ստացվել սեպտեմբերի 4-ին` ժամը13.32-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանքամանքներում Սահակ Սարգսյանի վարած թիվ 100 երթուղու «Գազել» մակնիշի2358 Տ պետհամարանիշով միկրոավտոբուսը ստորգետնյա անցուղում բախվել է սյանը, ինչի հետեւանքով ուղեւորներ`1959 թ. ծնված Ամալյա եւ1960 թ. ծնված Գեւորգ Գալստյանները,1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը,1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում