Սաֆարովի ազատ արձակումը նսեմացնում է տարածաշրջանում իրավունքի եւ խաղաղության գերակայությունը. Էնն Էշու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Ամերիկացի կոնգրեսական, հանրապետականԷնն Էշուն իրխոր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունից, կոնգրեսականն իր հայտարարության մեջ հիշեցրել է 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած դեպքերը: «Ադրբեջանցի Սաֆարովին հունգարական դատարանը ցմահ դատապարտեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարելու համար: Ատելության հողի վրա այս դաժան հանցագործությունը տեղի է ունեցել 2004 թ. անգլերենի դասընթացների ժամանակ` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում:Սաֆարովի ազատ արձակումը վտանգավոր կերպով նսեմացնում է տարածաշրջանումիրավունքի եւ խաղաղության գերակայությունը: Ադրբեջանի կառավարությունն անհապաղ պետք է փոխի Սաֆարովին ներման արժանացնելու իր որոշումը»,-հայտարարել է Էշուն:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը և Ֆրենկ Փալոունը եւս հանդես են եկել հայտարարություններով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ներման որոշման վերաբերյալ:Կոնգրեսական Շերմանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Ես խորապես ցնցված եմ Հունգարիայի իշխանությունների որոշումից՝ ազատ արձակել 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպային սառնասրտորեն սպանած ադրբեջանցի զինվորականին»: Կոնգրեսական Փալոունն էլ Ադրբեջանի նախագահի քայլը որակել է որպես«ճչացող անարդարություն»:«Սրանք կառավարության քայլեր չեն, որը ձգտում է արդարության և խաղաղության: Ցավոք, այս քայլերը միայն խորացնում են ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը՝ բռնություն գործելու իրենց հարևանի՝ Հայաստանի հանդեպ»,-ասել է նա: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խոր մտահոգություն է հայտնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներում շնորհելու առնչությամբ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին` քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան մայորի կոչում շնորհեցին, ապահովեցին բնակարանով, անձնագրով, տրամադրեցին ութ տարվա կուտակված աշխատավարձըեւ հերոսացրին:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը

Հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում լցվածության բարձր մակարդակ է արձանագրվել․ Խուդաթյան

Հորդառատ տեղումների արդյունքում Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է, Սևանա լճի մակարդակը՝ բարձրացել

Իրանը հերքել է Թրամփի պնդումները, որ շուտով համաձայնագիր կկնքվի

Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանուկյանի տանը

ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում

Ախուրյանում գնահատում են տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2026

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ