1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Մարիա Կուրսովան, հաղթելով Մարիագրացիա դե Ռոզային, 2,5:1,5 հաշվով հաղթանակ Է բերել Հայաստանի թիմին Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարի 7-րդ փուլի Հայաստան-Իտալիա մրցամարտում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մինչ այդ ոչ-ոքի են խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ելենա Սեդինայի հետ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը՝ Օլգա Զիմինայի եւ գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը Մարինա Բրունելլայի հետ:
Հայաստանի շախմատիստուհիները վաստակել են 10 միավոր 14 հնարավորից: