Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ բացասական գնահատականը ադրբեջանա-հունգարական գործարքին. Շավարշ Քոչարյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ողջունում է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` գնահատելով ադրբեջանա-հունգարական գործարքի կապակցությամբ բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների արձագանքը` Քոչարյանը նշել է. «Ողջունելի է միջազգային հանրության միահամուռ հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակ գործարքին, քանի որ կիսատ-պռատ եւ «հավասարակշռող» հայտարարություններ անողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների շարունակման եւ անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար»: