Թեժ գիծ է գործում սիրիահայերին իրավական հարցերում ուղղորդելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արդարադատության նախարարությունը հայտարարությամբ դիմել է սիրիահայերին` իրազեկելով պետական մի շարք գործընթացների մասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Հայաստան ժամանած հարգելի' սիրիահայեր,քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ծնունդ, ամուսնություն, մահ, ամուսնալուծություն, որդեգրում, հայրության որոշում, անվանափոխություն, ապոստիլ, իրավաբանական անձանց պետռեգիստրի, նոտարական գործողությունների կատարմանն առնչվող և, ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել նախարարության թեժ գծին՝ 35-83-99 հեռախոսահամարով»: