Հասարակական

Ադրբեջանից հաքերային հարձակումների նոր ալիք է սպասվում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանից հաքերային հարձակումների նոր ալիք է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հաքերների ուշադրության կենտրոնում այժմ հայկական պաշտոնական, ինչպես նաեւ լրատվական կայքերն են. հավանական է, որ հարձակումների նոր ալիք կլինի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ադրբեջանցիներն այժմ փորձում են ստեղծված «իրավիճակը շտկել» ինչ-որ կերպ: Չի բացառվում, որ նրանք փորձեն կոտրել նաեւ այլ կայքեր, որպեսզի աղմուկ բարձրացնեն:

Անդրադառնալով ադրբեջանցի հաքերների այն հայտարարությանը, թե իրենք «անակնկալներ են պատրաստել հայկական կայքերի համար», Սամվել Մարտիրոսյանը շեշտեց, որ հաքերային ոլորտում անակնկալներ չեն լինում: «Չի բացառվում, որ իրենք վարձած լինեն այլազգի հաքերների. հենց դա ի նկատի ունեցած լինեն անակնկալ ասելով»,- ասաց փորձագետը: Այժմ հայկական կողմն ակտիվորեն հակահարված չի տալիս. «անհրաժեշտ դասն արդեն տրված է»:

Սամվել Մարտիրոսյանը նաեւ դժվարացավ պատասխանել, թե որքան կտեւի կիբեր պատերազմը: Փոխարենը նա ընդգծեց, որ այժմ հայկական կայքերը բավականին պաշտպանված են:

Ավելի վաղ հայ հաքերները կոտրել են շուրջ 20 ադրբեջանական կայք, որից երկուսը` կառավարական, մեկը` նախագահի կայքերն են, ինչպես նաեւ առաջատար լրատվամիջոցների կայքեր: Կիբեր ոլորտում «փոխհրաձգությունը» շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում