Նորվեգահայությունը Հունգարիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա կանցկացնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցիչներն այսօր` սեպտեմբերի 3-ին, բողոքի ակցիա կանցկացնենՕսլոյում Հունգարիայի դեսպանության առջեւեւ դեսպանատան ներկայացուցիչներին բողոքի նամակ կփոխանցեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորվեգիայի Հայկական մշակութային միությունից, ցուցարարները Հունգարիայից ներում կպահանջեն`Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու, նրան այդ երկրում հերոսացնելու, ներում շնորհելու եւ այլ անարդարությունների համար: Հայերը Հունգարիայի դեսպանից եւ հունգարական կառավարությունից կպահանջեն համարձակ եւ վճռական քայլեր ձեռնարկել`արդարությունը վերականգնելու համար: Նամակի օրինակները կփոխանցվեն նաեւ Նորվեգիայի արտգործնախարար Ջոնաս Գահր Սթորին, Եվրամիության պատվիրակության նախագահ եւ դեսպան Ջեյնաս Հերմանին, Statoil նորվեգական պետական նավթային ընկերության նախագահ Հիլջ Լանդին:

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցմահ բանտարկությունից ազատել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, ով նույն օրը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի էր ենթարկվել:

Ադրբեջանցի ոճրագործը Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր2004 թվականի փետրվարի 19-ին` քնած ժամանակ:

Հայերեն English