Հասարակական

Հունգարացին ամաչում է իր ազգության համար եւ ներողություն խնդրում բոլոր հայերից

2 րոպեի ընթերցում

 Հունգարացին ամաչում է իր ազգության համար եւ ներողություն խնդրում բոլոր հայերից

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուքյան օգտատերերից հունգարացի Բենեդեկ Զիգմոնդը մեկնաբանություն է թողել իր ֆեյսբուքյան էջին` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում արդարացնելու եւ պատժից ազատելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Զիգմոնդը գրել է, որ «ամաչում է ծննդով հունգարացի լինելու համար եւ ներողություն է խնդրում բոլոր հայերից»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆեյսբուքյան օգտատերը նշեց, որ այս պահին Երեւանում է եւ տարվա մեծ մասն անցկացնում է այստեղ:

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Հայ եւ ադրբեջանցի սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էրցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում