Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը երկրորդ փուլի մրցամարտին չի մասնակցում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը երկրորդ փուլի մրցամարտին չի մասնակցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց շախմատի ազգային հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը փոփոխություն Է կատարել իր թիմի կազմում Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի Հայաստան-Բանգլադեշ 2-րդ փուլի մրցամարտին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` շախմատի օլիմպիական այս խաղերի շրջանակներում առաջին անգամ խաղատախտակի մոտ նստել Է մեր թիմի առաջատարը՝ Լեւոն Արոնյանը, իսկ այս փուլի մրցամարտին չի մասնակցում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը նախորդ փուլում՝ Բոլիվիայի թիմի հետ մրցամարտում, պարտություն Էր կրել:

Արոնյանի մրցակիցն Է Ռահման Զիաուրը, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը խաղում Է Աբդուլ ալ-Ռահիբի, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Էմանուլ Հոսեյնի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Նիյազ Մուրշեդի հետ:

Հայաստանի կանանց շախմատի հավաքականի կազմում փոփոխություն չի կատարվել: Հայաստան-Շվեյցարիա մրցամարտում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը խաղում Է Բարբարա Հունդի հետ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը՝ Մոնիկա Սեփսի, գրոսմայստեր Մարիա Կուրսովան՝ Կամիլա դե Սեռույի , իսկ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը՝ Լաուրա Շթոերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում