Հասարակական

Հրանուշ Հակոբյանն այցելեց արեւելահայերեն սովորող սիրիահայերին

2 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանն այցելեց արեւելահայերեն սովորող սիրիահայերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 27-ին այցելեց Երեւանի Ստեփան Շահումյանի անվան դպրոց` հանդիպելու այնտեղ արեւելահայերենի դասընթացներ անցնող սիրիահայ երեխաների հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը շփվեց երեխաների հետ, ծանոթացավ ուսման գործընթացին: Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը նշեց, այս տարի շուրջ 150 սիրիահայ երեխաներ կայցելեն հայկական դպրոցներ, սակայն, այդ թիվը կարող է եւ ավելանալ:«Կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ մենք արդեն սկսել ենք երեխաների հաշվառումը: ԿԳՆ-ն չի առարկում, որ որեւէ դպրոցում կրթությունը շարունակվի նաեւ սիրիահայերի համար նախատեսված ծրագրով, եթե, իհարկե, անհրաժեշտ քանակությամբ երեխաներ հավաքվեն, քանի որ երեխաներից շատերը վերադառնալու են Սիրիա»,-ասաց նա;

Ստեփան Շահումյանի անվան դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիՍուսան Աբազյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում արեւելահայերեն է սովորում 55 երեխա:«Մենք արեւելահայերեն սովորել բոլորցանկացողներին, առանց տարիքային սահմանափակման,ընդունում ենք: Երեխաները հիմնականում շատ հեշտ են լեզուն յուրացնում: Միայն ուղղախոսական դժվարություն կա, որը առաջիկայում հեշտությամբկշտկվի»,-ասաց նա:

Վիկտորիա Բոզանյանը, ով Հայաստան է եկել Հալեպից, նշեց, որ սկզբնական շրջանում դժվարանում էր բառերը տարբերել:«Հիմա կարծում եմ, որ միակ դժվարությունը խոսակցականի հետ է կապված, որի վրա աշխատում ենք»,-ասաց նա:

ՀՀ սփյուռքի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ, սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպել է հայերենի /արևելահայերենի/ դասընթացներ:Հայրենիքում գտնվող սիրիահայերի առաջին խմբի դասերը սկսվել են հուլիսի 30-ին` Ստեփան Շահումյանի անվան դպրոցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում