Պաշտոնական

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 25-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել նաև առաջիկա ծրագրերը:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին կյանքին՝ կրթական, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական թեմաներին և տարածաշրջանային մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում