Հասարակական

Ֆրանսիայի դպրոցականները Հայոց ցեղասպանության մասին կիմանան պատմության նոր դասագրքերից

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դպրոցականները Հայոց ցեղասպանության մասին կիմանան պատմության նոր դասագրքերից

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում նոր լույս տեսած պատմության դասագրքերում ընդգրկվել են նաեւ Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, նոր դասագրքերի հեղինակ Վալերի Պերտուեն առաջարկել է աշակերտներին նոր հայացք գցել պատմության վրա և դիտարկել մի շարք պատմական իրադարձություններ, որոնք սովորաբար ընդունված չէ ներառել եվրոպական դպրոցական ծրագրերում:

«Հայոց ցեղասպանությունն ազգի զանգվածային ոչնչացմանն ուղղված ծայրահեղ քայլ էր Օսմանյան կայսրության կողմից, որը 20-րդ դարի սկզբին արդեն իսկ մոտենում էր իր վախճանին»,- նշվում է դասագրքում:

Նոր դասագրքի հեղինակները դպրոցական ծրագրում ներառել են նաև Ֆրանսիայի պատմության մի շարք հակասական դրվագներ, մասնավորապես` ֆաշիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարիներին ֆրանսիացի զինվորականների և մասնավորապես` մարշալ Պետենի համագործակցության փաստերը Հիտլերի ռեժիմի հետ, և Ֆրանսիայի հարավում ֆաշիստական Վիշիի հանրապետության ստեղծման փաստը: Լայնորեն քննարկվում է նաև Ֆրանսիայի կողմից Ալժիրի գաղութացման, ինչպես նաև ապագաղութացման գործընթացները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում