Քաղաքականություն

ԵԽ-ն ուսումնասիրում է ադրբեջանական հայատյաց դասագրքերին վերաբերող Հայաստանի փաստաթուղթը

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն ուսումնասիրում է ադրբեջանական հայատյաց դասագրքերին վերաբերող Հայաստանի փաստաթուղթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիհայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձանակատարին` պահանջելով փորձաքննության ենթարկել ադրբեջանական դասագրքերը:«Արմենպրես»-ի հետ զրույցում Զոհրաբյանը նշեց, որ ԵԽԽՎ հուլիսյան նստաշրջանի ժամանակ բարձրացրել էր ադրբեջանական դասագրքերում առկա հայատյացության խնդիրը, իսկ պաշտոնական նամակում ներառել է համապատասխան քաղվածքներ` ռասիզիմի, հային ջարդարար ներկայացնելու բոլոր օրինակները: «Կարճ ժամանակում ` մինչեւ հոկտեմբերյան նստաշրջանի բացումը, ակնկալում եմ նամակի պատասխանն ու նրանց գնահատականը»,-նշեց պատգամավորը: Զոհրաբյանի խոսքով` առաջիկա նստաշրջանում նախատեսված է Մարդու իրավունքներիհանձնակատարի զեկույցը, եւ եթե մինչ այդ պատասխան չստանա, ապա հարցը նրա առաջ բարձրացնելու էնաեւ լիագումար նիստում:

Խոսելով ԵԽԽՎ օրակարգի մասին` պատվիրակության անդամը տեղեկացրեց, որ այն կհաստատվի սեպտեմբերի 3-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ բյուրոյի նիստից հետո:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի է ունեցել հունիսի 25-29-ը, որին նոր խորհրդարանի ձեւավորմամբ պայմանավորված` մասնակցել է հայաստանյան պատվիրակության հին կազմը` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդամներ` Արմեն Ռուստամյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արծրունի Աղաջանյանը, իսկ փոխարինող կազմում եղել են` Զարուհի Փոստանջյանը, Գրիգորի Մարգարյանը, Հերմինե Նաղդալյանը, Արմեն Մելիքյանը:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում բուռն քննարկման առարկա են դարձել Եվրոպայում ժողովրդավարության, ճգնաժամի, ռասիզմի, այլատյացության, քսենոֆոբիայի եւ ծայրահեղականության աճի թեմաները: Անդրադարձ է եղել նաեւ ԵԽ անդամ երկրներում քաղբանտարկյալների հարցին, մասնավորապես` ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը ընդունել է «Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին» զեկույցը, որը կդրվի ԵԽԽՎ լիագումար նիստի քննարկմանը աշնանային նստաշրջանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում