Սբ Էջմածնում հոգեհանգստյան արարողություն կկատարվի Եթովպիայի պատրիարքի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միածնաէջ Մայր Տաճարում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, օգոստոսի 27-ին` ժամը 11:00-ին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս պատրիարքի համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Սբ Էջմածնի տեղեկատվական համակարգից:

Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս պատրիարքի հուղարկավորության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցու պատվիրակությունը:

Հայերեն English