Հասարակական

Վանաձորում արկանման առարկա է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորում արկանման առարկա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 22-ին` ժամը 18:44-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցների կողմից հայտնաբերվել է արկանման առարկա:

ՀՀ ԱԻ նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթե խողովակի կտոր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում