Սպորտ

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը Ստամբուլ կմեկնեն հավաքականի մյուս անդամներից փոքր-ինչ ավելի շուտ

3 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը Ստամբուլ կմեկնեն հավաքականի մյուս անդամներից փոքր-ինչ ավելի շուտ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ազգային հավաքականները շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային մասնակցելու համար Ստամբուլ կմեկնեն օգոստոսի 27-ի առավոտյան: Միայն Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը Ստամբուլ կմեկնեն փոքր-ինչ ավելի շուտ. այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասաց, որ Ստամբուլը 2002 թվականին արդեն անցկացրել է շախմատային օլիմպիադա եւ համապատասխան կարգի մրցման կազմակերպման փորձ ունի: «Հայաստանի շախմատիստների համար Էական չԷ, թե որ քաղաքում Է մրցաշարն անցկացվում, այլ հարց Է, որ Ստամբուլում հայ շախմատիստներն առավել բարձր պատասխանատվությամբ են խաղալու»,-նկատեց նա:

Հովհաննիսյանը հուսով է, որ Ստամբուլի հայկական համայնքը կաջակցի մեր թիմին, «առավել եւս, որ շախմատը ստամբուլահայերի շրջանում այնպիսի զարգացում Է ստացել, որ այս քաղաքի հայաշատ շրջաններից մեկում՝ Շիշլիում նույնիսկ շախմատի հայկական ակումբ Է հիմնադրվել, որի կազմում ընդգրկվել Էին նաեւ Հայաստանի գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Հրանտ Մելքումյանը»: Նա ասաց նաեւ, որ Ստամբուլի հայկական մամուլն այսօր արդեն մեծ հետաքրքրություն Է ցուցաբերում Հայաստանի թիմերի նկատմամբ:

Հովհաննիսյանը բարձր է գնահատում Հայաստանի շախմատիստների շանսերն օլիմպիադայում, բայց կոչ Է անում մարզասերներին նաեւ սթափ մտածել եւ մեր շախմատիստներից միայն հաղթանակ չպահանջել, «թեեւ հասկանալի ցանկություն Է՝ Հայաստանի շախմատի վարկանիշը շատ բարձր Է, սակայն նույնիսկ 3-րդ կամ 5-րդ տեղն էլ հաջողություն կլինի, քանի որ մրցակցությունն այստեղ շատ սուր Է»: Նրա դիտարկմամբ` Չինաստանում միայն պրոֆեսիոնալ շախմատիստների թիվը շուրջ 3 անգամ գերազանցում Է Հայաստանի ամբողջ բնակչության թիվը, կան նաեւ այլ խոշոր առաջատար երկրներ:

Հիշեցնենք, որ ՀՀ տղամարդկանց շախմատի հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Թիմի մարզիչն Է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

ՀՀ կանանց շախմատի հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ վարպետ Աննա Հայրապետյանը: Թիմի մարզիչն Է գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը:

Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադան կմեկնարկի օգոստոսի 27-ին, կավարտվի սեպտեմբերի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում