1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Նելլի Աղինյանը 5-րդ փուլում սեւ խաղաքարերով հաղթել Է հույն մարզուհի Պարասկեւա Դելիյանիսին եւ վաստակելով երեք միավոր այժմ զբաղեցնում Է 37-րդ տեղը Հունաստանում ընթացող «Իսթմիա» շախմատի միջազգային մրցաշարում:
Հաջորդ` 6-րդ փուլում, Աղինյանը սեւերով խաղալու Է սերբ Դեյան Անտիչի հետ: Հինգ փուլերից հետո մրցաշարի առաջատարներն են` ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը եւ հոլլանդացի Ռոբին վան Կամպենը:
«Իսթմիա»-ի մրցաշարն անցկացվում է երկրորդ անգամ: