Սակրավորները Գյումրու սրճարանում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սակրավորները Գյումրու կենտրոնական հրապարակի մոտակայքում` Ռիժկովի 8 (նախկին` Կիրովի) հասցեում, բնակելի շենքում տեղակայված «Դելմար» սրճարանում պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը, ահազանգի առնչությամբ քերական գործ կհարուցվի:
Օգոստոսի 21-ին` ժամը 13:25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացված ահազանգով դեպքի վայր էր մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացրել է տեղազննման աշխատանքներ:
Հոսանքազրկված շենքի էլեկտրականությունը միացվել է, տարհանված բնակիչները վերադարձել են բնակարաններ, վերականգնվել է սրճարանի աշխատանքը:
Կարդացեք հոդվածը` Русский