102-ամյա ամերիկուհին դեռեւս վարում է 1930 թ-ի Packard մակնիշի իր մեքենան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 102-ամյա ամերիկուհի Մարգարետ Դաննինգը, չնայած իր տարիքին, դեռեւս ղեկին է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով USA Today-ը, ամերիկուհին մինչ այժմ վարում է 1930թ-ի արտադրության Packard մակնիշի իր ավտոմեքենան, որն օգտագործում է արդեն 62 տարի: Մարգարետ Դաննինգը մեքենաների հավաքածու ունի, իսկ այս Packard-ը հավաքածուի իր 6 մեքենաներից մեկն է:
Մինչեւ մի քանի տարի առաջ ամերիկուհին ինքն է զբաղվել մեքենայի տեխնիկական զննումով, անձամբ փոխել յուղը եւ կատարել մեքենային անհրաժեշտ ցանկացած աշխատանք: Դաննինգը չի պատրաստվում հրաժարվել իր սիրելի մեքենայից:
Կարդացեք հոդվածը` English