Տարածաշրջանային

Իրանի միջուկային ծրագիրն աշխարհի մյուս հիմնախնդիրներից ավելի վտանգավոր չԷ. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային ծրագիրն աշխարհի մյուս հիմնախնդիրներից ավելի վտանգավոր չԷ. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի խնդիրը միջազգային մյուս բազմաթիվ հիմնախնդիրներից ավելի վտանգավոր չԷ: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Տարաձայնությունները, որոնք պահպանվում են «վեցյակի» անդամների եւ Իրանի միջեւ, շատ լուրջ են, բայց ես կասեի, որ դրանք ավելի լուրջ չեն, քան պաղեստինա-իսրայելական եւ արաբա-իսրայելական կարգավորման հարցում առկա տարակարծությունները, ավելի լուրջ չեն, քան Արեւմտյան Սահարայի շուրջ կամ Մերձավոր Արեւելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտու ստեղծման խնդիրների շուրջ եղած տարաձայնությունները»,-ասել Է նա «Սքայ Նյուս Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Լավրովը նաեւ ընդգծել Է, որ ՌԴ-ում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ստամբուլում եւ Մոսկվայում կայացած բանակցությունները ձախողված չեն համարում: «Նրանք, ովքեր դա որպես ձախողում են ներկայացնում, ցանկանում են հիստերիկ ճարտասանություն բորբոքել: Դա ճիշտ չԷ»,-նշել Է նախարարը:

Պատասխանելով Իրանի նկատմամբ Իսրայելի ռազմական սպառնալիքների մասին հարցին՝ Լավրովն ընդգծել Է, թե ինքը «չի հավատում, որ ռազմական ուժը կարող Է հանգեցնել խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծման»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում