Վրաստանում ՀՀ դեսպանության անունից պաշտոնական ընթրիք է տվել` ի պատիվ Շառլ Ազնավուրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ֆրանսահայ արվեստագետը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում բարիգալստյան արարողությունից և մոմավառությունից հետո աշխարհահռչակ երգիչը «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքային տարբեր կառույցների, մասնավորապես` հոգևոր դասի, թեմի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանի հայ եկեղեցասեր երիտասարդաց միության, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանի հայ նկարիչների միության, Վրաստանի հայ երաժիշտների միության, Վրաստանի հայ մտավորականների միության և մի շարք այլ կազմակերպությունների ու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով մեծանուն երգչին և մեծ մարդասերին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստել է այն մեծ սերն ու հարգանքը, որ հայությունը տածում է տաղանդավոր իր զավակի նկատմամբ: Հանդիպման ավարտին մեծ հայրենակցին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, քանդակագործ Լեվոն Օսիպովը և երաժիշտ Լևոն Շահբազյանը:

Երեկոյան ի պատիվ Շառլ Ազնավուրի Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից տրվել է պաշտոնական ընթրիք:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում