Հայերը հետեւում են Սերժ Թանկյանի կոչին. ոսկրածուծի դոնորների թիվն ավելանում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներից «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին» դիմած 2403 հիվանդի համար այս տարի հայտնաբերվել է նախնական համընկնող 1986 դոնոր: Դոնորագրված կամավորների ընդհանուր թիվը ռեեստրում 22 հազար է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ոսկրածուծի հայկական ռեեստր»-ի գրասենյակի մենեջեր Գոհար Մալխասյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին դոնորագրվողների թիվը աճել է:

«Հիմնադրումից ի վեր ռեեստրի միջոցով իրականացել է 13 փոխպատվաստում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է»,- ասաց Մալխասյանը: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում հատկապես հանրության իրազեկվածությանն ուղղված աշխատանքի շնորհիվ մարդկանց մեջ արմատավորվում է ոսկրածուծի դոնոր դառնալու գաղափարը: Հանրությանը ներկայացվում և բացատրվում է, որ դոնորությունը ոչ մի վնաս չի հասցնում դոնորի առողջությանը:

Ոսկրածուծի դոնորությունը, ի տարբերություն արյան դոնորության, իրականացվում է բացառապես անվարձահատույց: Այն իրականացվում է երեք փուլով: Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ միայն 18-50 տարեկան անձինք: Դոնորը չպետք է ունենա առողջական խնդիրներ, մասնավորապես չպետք է երբեք հիվանդացած լինի դեղնախտով:

011 թվականի օգոստոսին` իր երեւանյան համերգից առաջ հանրահայտ երգիչ, աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես էր եկել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեությանը նվիրված հասարակական տեսահաղորդագրությամբ: Հոլովակը հիմնադրամի գործունեությունը ներկայացնող կադրերի շարք է, որն ուղեկցվում է Թանկյանի կոչով` միանալ գրանցված դոնորների շարքին: «Ընդամենը 30 վայրկյանում դուք կարող եք օգնել ձեր նման մեկին նոր կյանքը պարգևել, հնարավորություն տալ նրան ապրել, նորից սիրել, խաղալ, ժպտալ: Համալրելով «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ի շարքերը` դուք մի մեծ քայլ եք անում հայ կյանքեր փրկելու համար: Երբ դոնորագրվեք, կդառնաք մեկն այն մեծ ընտանիքից, ովքեր արդեն իսկ կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում: Միայն հայազգի դոնորը կարող է փրկել իր հայրենակցի կյանքը... ընդամենը 30 վայրկյանում»,- ասված է տեսահաղորդագրության մեջ:

Մեզ հետ զրույցում Մալխասյանը նշեց, որ այժմ հանգստի շրջան է եւ բացառված չէ, որ առաջիկայում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ը համալրիվի նոր հանրահայտ անուններով:

«Մեր համագործակցությունը կշարունակվի թե Թանկյանի հետ, թե բոլոր նրանց ովքեր կամավոր կցանկանան միանալ մեզ»,- հավելեց գրասենյակի մենեջերը:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականի հունիսին: Կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն: Նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի Ոսկրածուծի դոնորների ռեեստր: Հիմնադրամն ունի գրասենյակ ԱՄՆ-ում, Գերմանիայում և կամավորների մեծ բանակ ամբողջ աշխարհում:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել