Սյունիքում կրկին զգացել են Թավրիզում արձանագրված երկրաշարժի ցնցումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում օգոստոսի 14-ին` ժամը 18:10-ի սահմաններում, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը, էպիկենտրոնում 5 մագնիտուդով ցնցումն, ըստ ճշգրտվող տվյալների, արձանագրվել է 10 կմ խորության վրա:Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է6-7բալ:
Ցնցումը կրկին զգացել են նաեւ Հայաստանում, մասնավորապես Սյունիքի մարզում`Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Իրանի տարածքում օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին, Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտքգրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ: Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են: