Քաղաքականություն

Ռոմնին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում հայամետ գործչի է առաջադրել

1 րոպեի ընթերցում

Ռոմնին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում հայամետ գործչի է առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող հանրապետական Միթ Ռոմնին որոշել է որպես փոխնախագահ առաջադրել Վիրջինիա նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Փոլ Ռայանին: Ռայանը հայտնի է հայանպաստ դիրքորոշումներով: Նա եղել է Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման թիվ 252 բանաձեւի կողմնակիցներից, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նրան A գնահատական է տվել: Նման գնահատականի հանձնախմբի կողմից արժանացել է սենատոր Բայդենը: «Ներկայացուցիչների պալատի անդամ Ռայանը բարձր գնահատականի է արժանացել` A-ից F սանդղակում Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական եւ քաղաքական դրական գործունեության շնորհիվ: Նա իրեն դրական է դրսեւորել նաեւ ամերիկահայ ընտրողներին մտահոգող մարդու իրավունքների եւ արտաքին քաղաքական այլ հարցերի առնչությամբ»,-տեղեկացրել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Ռոմնին փոխնախագահին պաշտոնապես կներկայացնի օգոստոսի 11-ին` Նորֆոլկ քաղաք այցի ժամանակ: Նախագահի պաշտոնի համար Ռոմնիի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի Ֆլորիդայում օգոստոսի 27-30-ը տեղի ունենալիք հանրապետականների համագումարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում