Հասարակական

Վրացական Ուշբա սարում «գերի ընկած» հայ լեռնագնացի մոտ դեռ կա սննդի պաշար

2 րոպեի ընթերցում

Վրացական Ուշբա սարում «գերի ընկած» հայ լեռնագնացի մոտ դեռ կա սննդի պաշար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վրացի փրկարարները կապ են հաստատել Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը բարձրացածհայ լեռնագնացի հետ եւ ճշտել, որ նրա մոտ կա սննդի պաշար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` եղանակային վատ պայմանների պատճառով, սակայն, դեռ ուղղաթիռ չի կարող հասնել Ուշբա սար, իսկ փրկարարներին այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է շուրջ երեք օր:

Վրաստանում ՀՀ դեսպանությունն օգոստոսի 9-ին ստացել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ա.Մ.-ն լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը եւ լեռնագնացության համարնախատեսված պարագաների սղության պատճառով չի կարող ինքնուրույն իջնել:

Ինչպես«Արմենպրես»-ին ավելի վաղ տեղեկացրել էին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից` դեսպանությունը կապ է հաստատելՎրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղիցհայտնել են, որ տարվում են փրկարարական աշխատանքներ: Այժմ մշակվում են դեպքի վայրին մոտենալու եւ ՀՀ քաղաքացուն դուրս բերելու հնարավոր եղանակները, սակայն կլիմայական անբարենպաստ պայմաններից ելնելով` փրկարարների հնարավորությունները սահմանափակ են:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ հետեւում են փրկարարական աշխատանքների ընթացքին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները ՀՀ քաղաքացուն համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում