Քաղաքականություն

Ադրբեջանը ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկիր է. Դավիթ Բաբայան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկիր է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պահելաձեւը եւ իրականացրած քաղաքականությունը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը գործ ունի անհավասարակշիռ, ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող մի պետության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակմանը, իբր, ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչը սիրիահայերի` Լեռնային Ղարաբաղում հանգրվանելու հարցը մտցրել է Անվտանգության խորհուրդ:«Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը:Եթե որեւէ մեկն այս պահի դրությամբ խոչընդոտում է Սիրիայում գտնվող մարդկանց ավելի ապահով տեղ գնալուն, ի դեպ, կապ չունի` որ ազգության, սա ցեղասպանության շարունակում է, ցույց է տալիս պետության իրական դեմքը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի նման քայլն ուղղված է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ միջազգային իրավունքի, մարդասիրական իրավունքի դեմ: «Նրանք փորձում են սիրիահայերին «պատանդ» պահել այնտեղ, զոհաբերել ներքին պատերազմների ժամանակ եւ թույլ չտալ գալ ու հաստատվել Արցախում: Նման քննարկումները, հայտարարությունները որեւէ ձեւով չեն խոչընդոտելու մեզ մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու գործում»,- շեշտեց Բաբայանը` հավելելով, որ այս քայլով Ադրբեջանը ոչ թե շահում է, այլ ցույց տալիս իր իրական դեմքը:

Ադրբեջանը հույս ունի հարցի քննարկմամբ, իբր, հասնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից սանկցիաների կիրառման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում