Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին․ կոնգրեսական Ջո Ուիլսոն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ Ջո Ուիլսոնը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Նրա դիտարկմամբ՝ ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, նույնը կանի նաև Կովկասում։ 

«Մենք հնարավորություն ունենք կրկին հզորացնել Կովկասը՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքում, ես գիտեմ, որ նա նույնը կանի Կովկասում»,- գրել է նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում