Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
2 րոպեի ընթերցում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կառույցի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը՝ որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման նվիրվածության վկայություն»,-նշված է կառույցի գրառման մեջ։
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև կոչ է արել Հայաստանի կառավարությանն առաջ տանել խոստացած բարեփոխումները։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը առաջ տանել այն բարեփոխումները, որոնք նա խոստացել է ձեռնարկել՝ ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը»,-ասված է գրառման մեջ։
Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները հունվարի 14–ին Վաշինգտոնում ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրեցին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրման արարողությանը նշել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և երկու երկրների համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում:
We welcome the signing of the US-Armenia Strategic Partnership Commission Charter as a testament to Armenia’s continued progress and commitment to democratic development.
— Freedom House (@freedomhouse) January 16, 2025
We urge the Armenian government to advance the reforms it has pledged to undertake, including the adoption… https://t.co/n3w94guBZn