Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է հյուրանոցների պակասը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության բնագավառում բավական մեծ առաջընթաց է արձանագրվել վերջին մի քանի տարիների համեմատ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում` արտերկրում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ: Զբոսաշրջիկների աճն ակնհայտ է: «Զբոսաշրջիկների թվաքանակի ավելացմանը մեծապես նպաստում է մշակութային միջոցառումների կազմակերպումը, իսկ մեր երկիրը պատմամշակութային տուրիզմի բնագավառում առաջատար է»,- նշեց Արմինե Ադամյանը և հավելեց, որ զբոսաշրջիկների հետագա ներհոսքն ապահովելու համար անհրաժեշտ է միջոցառումների կազմակերպումն ամռան շրջանից տեղափոխել ձմեռային սեզոն:

Ոլորտը զարգացում է ապրում, բայց թերությունները ևս շատ են: Ինչպես նշեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը, հյուրանոցային տեղերը մեր երկրում, հատկապես` մայրաքաղաքում, խիստ սահմանափակ են, ինչն էլ խոչընդոտում է մեծ մասշտաբներով միջոցառումների կազմակերպմանն ու արտասահմանից հյուրեր հրավիրելուն: «Ցավոք, Հայաստանում տուրիզմի բնագավառում լուրջ վերլուծություններ չեն կատարվում, իսկ դա խանգարում է, որ տուրօպերատորները կարողանան հստակ քաղաքականություն մշակել այդ ուղղությամբ»,- նշեց տուրօպերատորների միության տնօրենը:

Այս տարվա մարտի 15-ից մեկնարկել է «Հայ ազգային շոու» երաժշտապարային ծրագիրը, որի շրջանակներում զբոսաշրջիկներին են ներկայացվում հայկական ազգային պարերն ու երգերը, ինչպես նաև այն երկրների հայտնի հիթերը, որտեղից ներկայացուցիչներ կան: «Մարդիկ մեծ խանդավառությամբ են ընդունում, երբ լսում են, թե ինչպես են իրենց լեզվով ողջունում կամ երգերը կատարում»,- նշեց ծրագրի գեղարվեստական ղեկավար Վարդան Սարդարյանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 281 հազար 034 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1 տոկոսով:2012 թվականի հունվար-հունիսին որպես զբոսաշրջիկներ հանրապետությունից մեկնել է 302 հազար 090 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է 9.3 տոկոսով:

Հայերեն Русский

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին