Հասարակական

Խաղաղության կորպուսի կամավորները հանդիսավոր երդվեցին

2 րոպեի ընթերցում

Խաղաղության կորպուսի կամավորները հանդիսավոր երդվեցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դանահյուի գլխավորությամբ օգոստոսի 7-ին անցկացվեց Խաղաղության կորպուսի 42 կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Լիլլին նշեց, որ Հայաստանում ԽԿ գործունեության ընթացքում շուրջ 750 կամավորներ են ծառայություն անցկացրել:«Կամավորի աշխատանքը բավական դժվար եւ պատասխանատու է: Երբեք մի մոռացեք, թե որտեղից եք եկել, մի կորցրեք ձեր արժեքներն ու հետամուտ եղեք ձեր առաքելության լրջությանը»,-բացման խոսքում ասաց նա;

Խաղաղության կորպուսի ծրագրային եւ դասընթացային բաժնի ղեկավար Նիկոլաս Բրունոն նշեց, որ Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 20 տարիների ընթացքում կամավորներն աշխատելն են մարզերի դպրոցների տնօրենների, անգլերենի ուսուցիչների հետ, փոխանակել են փորձն ու երկկողմանի բարելավել հմտությունները:«Մեր նպատակն է օգնելու, որպեսզի անգլերենի դասերն ավելի արդյունավետ եւ հետաքրքիր անցնեն: Կառույցի գործունեության քսան տարիների ընթացքումանգլերենի բարելավման որոշակի առաջընթաց է նկատվում, սակայն որակի առումով Հայաստանում անգլերենը դեռ աճելու տեղ ունի»,-ասաց նա:

ԽԿ-ի կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ երկու տարի կաշխատեն կառույցի երկու ծրագրերի շրջանակներում` անգլերենի ուսուցում եւ համայնքի զարգացում:

ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից եւ այդ ժամանակից ի վեր ավելի քան 200 հարյուր հազար կամավոր է ծառայել աշխարհի ավելի քան 100 երկրներում:Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ` մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին, ինչպես նաեւ օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչելու հյուրընկալող ժողովրդին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում