Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումներն ուղղված չեն հայերի դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերի մոտակայքում օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը տեղի ունեցած կրակոցներն ուղղված չեն հայերի դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: «Այս առավոտ ես արթնացել եմ կրակոցների ձայնից, որոնք հայաշատ թաղամասերին շատ մոտ են: Բախումներն ու կրակոցները, որոնք շարունակվում են նաեւ այս պահին, տեղի են ունենում քաղաքի կենտրոնական վայրերում, որտեղ բավականին հայեր են ապրում, սակայն դրանք հայկական թաղամասեր անվանել չի կարելի»,-ընդգծեց Ռեիսյանը: Նա դժվարացավ նշել սիրիահայերի շրջանում խուճապն ավելացել է, թե` ոչ, քանի որ նրանք տներից դուրս գալ չեն կարողանում:

«Վիճակը հանդարտվելուց հետո միայն կարող ենք զրուցել հայերի հետ: Չնայած այս հարձակումներն ուղղված չեն հայերի դեմ, սակայն բախումները կարող են վտանգավոր լինել նաեւ հայերի համար»,-նշեց Ռեիսյանը: Նրա խոսքով` որեւէ անմիջական, ուղղակի վնաս հայկական կառույցներին, եկեղեցիներին չի հասցվել: Ռեիսյանը հերքեց նաեւ Հալեպի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու գործունեության դադարեցման մասին լուրերը` հավաստիացնելով, որ այն շարունակում է գործել եւ փակվելու մասին խոսք անգամ չկա, «պարզապես այս իրավիճակում եկեղեցի այցելողներ չկան»:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատավամիջոցները, հաղորդում է, որՍիրիայում շարունակվող բախումների հետեւանքով վերջին օրերինզոհվել է ավելի քան 170 մարդ: Տեղեկությունների համաձայն` զոհերի մեծամասնությունը Հալեպում է եղել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիտորդները հեռացել են Սիրիայի Հալեպ քաղաքից` անվտանգության նկատառումներից ելնելով: Նրանց խոսքով` Հալեպ քաղաքում բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ ավելի լարված են շարունակվում. կառավարական զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել նրանց դեմ: Բախումները շարունակվում են նաեւ մայրաքաղաք Դամասկոսում եւ արվարձաններում, որտեղ զոհվել է 48 մարդ:

Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհերի թվում են ավելի քան 12 հազար խաղաղ քաղաքացիներ, իսկ ավելի քան հինգ հազարը`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում